Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Հարմար է, երբ տեղեկությունն «իր ոտքով» այցելում է քեզ»

«Հարմար է, երբ տեղեկությունն «իր ոտքով» այցելում է քեզ»
09.01.2016 | 14:19

«Մոսկվա» կինոթատրոնում սպասվող պրեմիերաների մասին ինչպե՞ս են տեղեկանում կինոսիրողները: Կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանի փոխանցմամբ`հարցումները ցույց են տվել, որ հիմնականում տեղեկատվության աղբյուրը կինոթատրոնի ֆեյսբուքյան էջն է, ապա կինոթատրոնի պաշտոնական կայքէջը: Տեղեկանում են նաև ընկերներից, ազդագրերի միջոցով, հեռուստատեսությամբ:

«Տեղեկատվության տարածման մյուս տարբերակները առավել քիչ են նշվել: Ինչ վերաբերում է տեղեկատվության ստացման ժամանակակից տարբերակներից մեկին`այն է sms և email հաղորդագրություններ, ապա հանդիսատեսի 65,7 % -ը նշել է, որ նախընտրում է սպասվող պրեմիերաների մասին տեղեկատվություն ստանալ sms հաղորդագրությամբ, իսկ 46,7 %-ը` email հաղորդագրությունը»,- ասաց Անահիտ Խաչատրյանը:

Ստացվում է, որ մեր կինոսիրողները ժամանակի մեծ մասն անցկացնում են ֆեյսբուքում և տեղեկություններն էլ քաղում են այդ դաշտից: Հարմար է նաև, երբ տեղեկությունն «իր ոտքով» այցելում է քեզ և իր մասին հիշեցնում բջջայինիդ միջոցով: Բայց երբ խոսքը տոմսեր գնելու դասական կամ առցանց տարբերակի մասին է, առայժմ գերակայությունը դասականինն է: Ըստ հարցվողների՝ հանդիսատեսի 78,4 %-ը նախընտրում է կինոյի տոմսը գնել կինոթատրոնի տոմսարկղից: Առցանց գնումներից գլուխ չհանելու, չվստահելու կամ այլ պատճառով: Սակայն սա արդեն այլ թեմա է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ